Apple ընկերությունը հաղորդել է App Store-ից «որոշ» բջջային ծրագրերի հեռացման մասին, որոնք երրորդ անձանց թույլ էին տալիս բռնել օգտագործողի անձնական տվյալները, հայտնում է Reuters-ը:
Արմատական սերտիֆիկատներով ծրագրերը, որոնք անհրաժեշտ էին օգտագործողի տվյալները վերլուծության նպատակով սերվեր ուղղորդելու համար, համացանցի պրովայդերներին թույլ էին տալիս ստանալ անձնական տվյալները: Այդպիսի խոցելի ծրագրերից մեկը Been Choice-ն էր, որն իր վրա ուշադրություն էր հրավիրել գովազդները և ծրագրերն արգելափակող ֆունկցիայով:
Apple-ը հայտնել է, որ խնդրի լուծման համար այժմ աշխատում են հեռացված ծրագրերի արտադրողների հետ: