Ամերիկյան լուսանկարչուհի Աննա Բարլոկ Լոուերը ֆոտոշարք է ներկայացրել` կատարված Նյու Յորքի դաջվածքի սրահներից մեկում, հայտնում է The Daily Mail-ը:
Աննան դաջվածքներ չունի, սակայն սիրում է նայել մարդկանց, ովքեր անցնում են այդ պրոցեսով:
«Ես տեսել եմ պրոցեսի գեղեցկությունը և փորձել այն արտահայտել իմ նկարներում: Այդ մարդկանց դեմքին համադրվում է անհատականության ֆիզիկական և զգացմունքային գեղեցկությունները: Լուսանկարչությունում ոչ մի այլ փորձ ինձ չի բերում այդքան զգացմունք»,- ասել է Լոուերը:
Լուսանկարիչը նախագծի վրա աշխատել է 2013 թվականից, և իր ընտրանին անվանել է «Անջնջելի»: