Հոլիվուդյան դերասաններ Բրյուս Ուիլիսի և Դեմի Մուրի դուստր Սկաուտը զարմացրել է հասարակությանը` երեկույթներից մեկում հայտնվելով մերկ կրծքով: Այդ միջոցով 24-ամյա աղջիկը, որն անցյալ տարի մերկ քայլել էր Նյու Յուրքում, աջակցել է Free the Nipple (“Ազատություն պտուկներին”) համացանց-շարժմանը, գրում է Daily Mail-ը:
Սկաուտ Ուիլիսը հագել է թափանցիկ շրջազգեստ առանց կրծկալի: Այդ սադրիչ հագուստով նա ներկայացել է Ռիհաննայի նոր ալբոմի շապիկի շնորհանդեսին:
Այդ ձևով աղջիկն իր բողոքն է հայտնել Instagram-ի այն օրենքի դեմ, որով արգելվում է հրապարակել մերկ լուսանկարներ:
«Ես հոգնել եմ այն բանից, որ իմ նկարներն առանց պատճառի հեռացնում են այդ պորտալից: Ես ուզում եմ ցուցադրել սեփական գեղեցկությունս, բայց չեմ կարողանում դա անել»,- հայտարարել է աղջիկը: