Նախօրյակին համացանց են ընկել Բորա Բորայում հանգստացող Ջասթին Բիբերի մերկ լուսանկարները, հայտնում է starslife.ru-ն: Դրանք ակնթարթորեն տարածվել են համացանցում և սարսափեցրել Ջասթինին` հավանաբար այն բանի համար, որ այդ լուսանկարներն արվել են անօրինական և առանց երգչի համաձայնության:
Ինչպես հայտնում է People պարբերականը, իրավաբանների խումբը դատական հայց են պատրաստում The New York Daily News պարբերականի դեմ, որն առաջինն է հրապարակել սկանդալային դրվագները: Ջասթինի փաստաբանները պարբերականից պահանջել են 12 ժամվա ընթացքում հեռացնել բոլոր հրապարակված լուսանկարները: Եթե դա չկատարվի, ապա գործը կգնա դատարան:
Նշենք, որ լուսանկարների հեռացումը արդեն դժվար օգնի Բիբերին, ում մերկ լուսանկարները հասցրել են տարածվել համացանցում: