ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայում ռազմական օպերացիան վկայում է Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դիրքերի թուլացման մասին և ոչ թե առաջատար դիրքի: Այս մասին նա ասել է CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
Օբամայի խոսքերով` Ռուսաստանը ստիպված էր աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, քանի որ տարածաշրջանում Սիրիան ՌԴ-ի միակ դաշնակիցն էր:
«Եվ այսօր` նրանց աջակցությանն ու Սիրիայի բազային սպասարկելուն հուսալու փոխարեն, Պուտինն իր զորքերին ուղարկում է միայն այն բանի համար, որ ամրապնդի իր միակ դաշնակցին»,- հայտարարել է Օբաման: