ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին անվանել է «Պուտինի կոռումպացված մարիոնետ»: Այս մասին Օբաման հայտարարել է CBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում:
«Երբ ես անցա նախագահի պաշտոնին, Ուկրաինան կառավարում էր կոռումպացված ղեկավարը, ով Պուտինի մարիոնետն էր»,- հայտարարել է նա:
Իր հերթին, ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերոնշյալ հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ «հաստատ գիտի» ԱՄՆ-ի դերի մասին` Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի տապալման հետ կապված: