Ըստ Մոնրեալի համալսարանի մասնագետների` տեղեկությունը հիշելու համար անհրաժեշտ է այն բարձրաձայն արտասանել: Նոր հետազոտությանը ավագ կուրսերի 44 ուսանողներ են մասնակցել, գրում է Thw Daily Mail-ը:
Գիտափորձի ընթացքում գիտնականները նկատել են, որ կամավորներն ավելի լավ հիշում են բառերը մյուսներին սովորեցնելիս:
Հետազոտողները պնդում են, թե որքան բաղկացուցիչ մասեր են մասնակցում հիշելու գործընթացին: Այսպես, արտասանությունն ու խոսքն օգնում են տեղեկությունը պահպանել հիշողության մեջ: