Friday, 19 04 2024
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը

ՀՀԿ-ի ինքնաոչնչացման սցենարը

ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է, որ հանրաքվեն անցնի ամենաբարձր մակարդակով, հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Կասկած իհարկե չկա: Ողջ հարցն այն է, թե հանրաքվեի հատկապես ինչն է անցնելու բարձր մակարդակով: Օրինակ՝ բարձր մակարդակ կարող է ունենալ և՛ օրինականությունն ու արդարությունը, և՛ կեղծիքն ու ապօրինությունը: Չէ՞ որ ապօրինությունն էլ պետք է բարձր մակարդակով լինի, որպեսզի հետո հնարավորինս քիչ խնդիրներ ու աղմուկ լինի, թեկուզ համեմատության մեջ:

Եվ քանի որ ՀՀԿ-ն մինչև այսօր բոլոր համապետական ընտրություններում և հանրաքվեներում բարձր մակարդակ է ապահովել միայն ապօրինությունների, ընտրակեղծիքների համար, և հետո բարձր մակարդակով իրականացրել, ապահովել դրանք կատարողների պաշտպանությունը, բոլոր հիմքերը կան պնդելու, որ այս անգամ էլ խոսքը հենց ապօրինություններն ու կեղծիքները, իսկ հետո դրանք իրականացնողների պաշտպանությունը բարձր մակարդակով կազմակերպելու մասին է: Խնդիրը այն է, որ Հանրապետական կուսակցությունը այլ բանի պարզապես ունակ չէ, եթե անգամ շատ ցանկանա: ՀՀԿ-ն, ըստ էության, մեծ պատեհապաշտ հրեշ է, որտեղ հավաքվել է Հայաստանի հասարակության անիրավության և կեղծիքի ողջ պոտենցիալը, կամ այդ պոտենցիալի բացարձակ մեծամասնությունը: Այս կառույցը շնչում, ապրում է կեղծիքի և անօրինականության միջոցով: Եթե մեկ օր անգամ կեղծիք չլինի, ՀՀԿ-ից ոչինչ չի մնա: Այսինքն՝ եթե անգամ մինչև հանրաքվեի կեսօրը կեղծիք չլինի, մինչ ընտրատեղամասերի փակումը կարող է այլևս ՀՀԿ էլ չլինել:

Ասենք, Սահմանադրությունը կարող է ընդունվել հանկարծ նույնիսկ օրինական և արդար քվեարկության ապահովման դեպքում, սակայն զուտ այդ օրինականության ու արդարության իրականացման պատճառով ՀՀԿ-ն կարող է գոյություն չունենալ այլևս: Թվում է՝ պարադոքս է, սակայն իրականում դա ՀՀԿ-ի բնույթից բխող օրինաչափություն է: Որևէ մեկը հենց այնպես ՀՀԿ-ի մաս, ՀՀԿ-ի մեխանիզմի մաս չի դառնում: Բոլորը դառնում են կամ ահաբեկված-պարտադրված, կամ էլ զուտ նյութական, ֆինանսական շահից ելնելով: Եթե Հայաստանում դադարում է կեղծիքը, դադարում է ապօրինությունը, ապա ցամաքում է ՀՀԿ-ի նյութական շահի և անվտանգության աղբյուրը: Եվ ուրեմն, օրինականությունն ու արդարությունը ՀՀկ-ի համար այն փոթորիկն են, որոնք ցնցելու են նավը: Իսկ դա նշանակում է, որ առաջին իսկ նշանների դեպքում բոլորը լքելու են այդ նավը, և պարզվի, որ ՀՀԿ-ում այլևս ոչ ոք չկա:

Ընդ որում՝ հարց է, թե ով է առաջինը լքելու նավը, այսպես ասած՝ ղեկավար անձնակա՞զմը, թե՞ շարքային նավաստիներն ու պարզապես ուղևորները: Հետևաբար, խոսել այն մասին, որ ՀՀԿ-ն կարող է արդար և թափանցիկ հանրաքվե անցկացնել, կնշանակի խոսել այն մասին, որ ՀՀԿ-ն գնում է ինքնաոչնչացման: Ինչքանո՞վ է դա խելամիտ: Ըստ որում՝ խնդիրը այստեղ այն չէ, որ Սահմանադրության նախագիծը կարող է չանցնել: Վերջին հաշվով կան իրավիճակներ, երբ Սերժ Սարգսյանը և ՀՀկ-ն կարող են որոշել, որ ավելի լավ է, այսպես ասած, հանրաքվեով չանցկացնել նորը և թողնել հին Սահմանադրությունը: Սակայն դա արդարության և օրինականության հետ կապ չունի, որովհետեւ ՀՀԿ-ի բնույթից բխող կենսագործունեության օրինաչափությունն ու կենսական պահանջները հուշում են, որ ընտրակեղծարար մեքենան այնուհանդերձ, բոլոր դեպքերում պետք է աշխատի ինչպես միշտ՝ առնվազն չժանգոտելու և մոտիվացիաները չկորցնելու համար, իսկ «վերնախավը» հետո կորոշի, թե ինչպես «վերնագրել» արդյունքը՝ այո, թե ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում