Thursday, 18 04 2024
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, «Գոտի և ճանապարհ»-ի շրջանակներում համագործակցության հնարավորություն տեսնում
Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն
Խաղ Երեւանի «թիկունքում». ովքեր են խաղացողները
14:50
Երևանի կոնյակի գործարանը մեկնարկել է խաղողի գնման պայմանագրերի ստորագրման գործընթացը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:40
Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու
Աղդամում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Փոխնախարարը ընդգծել է հանքարդյունաբերության ոլորտում ԱՄՆ-ի համագործակցության կարևորությունը
Արգել գյուղի մոտ մեքենան շրջվել է. կա զոհ
«Հայաստանի իշխանություններից հստակ արձագանք ենք սպասում հայտնված վկայությունների վերաբերյալ». Զախարովա
14:10
ԱՄՆ Սենատը դադարեցրել է ներքին անվտանգության նախարար Մայորկասի իմփիչմենթը
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:50
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Ռուսաստանը երբեք ինքնակամ դուրս չի եկել իր ներկայության գոտուց. պարտադրված քա՞յլ, թե՝ գործարք
13:40
Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
13:30
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
13:20
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական
Սամվել Վարդանյանը տուժող է ճանաչվել
Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում պատրաստ ենք աջակցել Հայաստանին. Լիտվայի վարչապետն՝ Ալեն Սիմոնյանին
Թբիլիսիում բողոքի ցույցերի երրորդ օրն է. կան ձերբակալվածներ
Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
13:00
Բրեդ Շերմանը կարևորում է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին տրամադրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին տրվող բոլոր օգնությունների կրճատումը
Միրզոյանը սաուդական կողմն առաջարկել է «ճանապարհային քարտեզ» փոխհամաձայնեցնել
ԼՂ-ից 330 ուսուցիչ մարզային դպրոցներում աշխատանքի է անցել առանց մրցույթի՝ 30% հավելավճարով

Երևանում «խղճից թույլ» 23-ամյա Ռոբերտը դաժանաբար սպանել է սիրուհու «մենակ, հիվանդ, զոբ ունեցող, երեխա չունեցող» ընկերուհուն

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվեց Ռոբերտ Հ.-ի գործի դատական քննությունը:

23-ամյա Ռոբերտը մեղադրվում է շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 15-ից մինչև 17-ը Ռոբերտ Հ.-ն Դավիթ Մալյան նրբանցքի շենքերից մեկում վիճաբանել է այդ շենքի բնակչուհի Ա. -ի հետ:

Վիճաբանության ընթացքում նա սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել տանտիրուհու դեմքին, կրծքին ու մարմնի այլ մասերին: Վնասվածքների պատճառով առաջացել է արյան սուր կորուստ, ինչի արդյունքում Ա. -ն մահացել է:

Դրանից հետո Ռոբերտը, ըստ մեղադրանքի, տիրացել է բնակարանում եղած 80 հազար դրամ կանխիկ գումարին ու 5 կտոր ոսկե զարդերին և դիմել է փախուստի:

Տուժող Ա. -ն եղել է Ռոբերտի սիրուհու՝ Մարինեի (անունը փոխված է) ընկերուհին: 40-ամյա Մարինեի մասին որոշ վկաներ ասում էին՝ Ռոբերտի մոր տարիքին էր:

Ըստ մեղադրանքի՝ տուժողի մարմնին հասցվել է դանակի 19 հարված… Հանցագործությունից հետո Ռոբերտը դիմել է փախուստի, մոտ չորս ամիս բացակայել է հանրապետությունից: Հետո վերադարձել է…

Ամբաստանյալ Ռոբերտ Հ.-ն շահադիտական դրդումներով սպանության համար իրեն մեղավոր չի ճանաչում, բայց ընդունում է, որ տուժողին հարվածներ է հասցրել…

Վկա Մարինեն՝ 23-ամյա Ռոբերտի սիրուհին ու սպանված Ա. Ս.-ի ընկերուհին, երկու՝ 12 և 15 տարեկան տղաների մայր է:

Մարինեն  սպանված կնոջ՝ իր ընկերուհու հասցեին դատարանում անբարենպաստ խոսքեր ասաց, ըստ որոնց՝ Ա.-ն, իմանալով Մարինեի ու Ռոբերտի հարաբերությունների մասին, «սիրահետել է» Ռոբերտին, «կռիվ է գցել» Մարինեի ու Ռոբերտի միջև. «Պահի տակ խղճում էի նրան, ասում էի՝ մենակ, հիվանդ աղջիկ ա՝ զոբ ունի, երեխա չունի… Ես խղճից թույլ մարդ եմ, մտածում էի՝ Ա.-ն կամաց-կամաց կհասկանար, բայց Ռոբերտը նրա ներկայությունից հունից դուրս էր գալիս, նա տղամարդ ա՝ հասկանում էր Ա.-ի վերաբերմունքը…»,- նշել է վկան:

Ամբաստանյալը դատարանում հրաժարվեց ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց:

Գործի դատաքննությունը մոտենում է ավարտին:

Դատաքննությունը լրացնելու համար Ռոբերտ Հ.-ի շահերի պաշտպան Ս. Ասլանյանը հանդես եկավ միջնորդությամբ:

Այս գործով անց է կացվել երկու դատահոգեբանական փորձաքննություն:

Առաջին՝ ամբուլատոր փորձաքննությունը անց է կացրել հոգեբան Էլդա Գրինը, ով եզրակացրել է, թե Ռոբերտ Հ.-ն սպանության կատարման պահին եղել է կումուլյատիվ աֆեկտի վիճակում:

Այնուհետև կատարվել է կրկնակի հանձնաժողովային դատահոգեբանական փորձաքննություն: Հոգեբաններ Մարինե Պետրոսյանն ու Հասմիկ Խաչատրյանը եզրակացրել են, որ նույն Ռոբերտ Հ.-ն հանցավոր արարքի կատարման պահին եղել է ուժգին հուզական վիճակում, ինչն ազդել է նրա վարքագծի ու գիտակցության վրա, սակայն նա ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի գտնվել: Մեղադրանքի կողմը հիմնվել է երկրորդ փորձաքննության եզրակացության վրա:

Պաշտպանը երկու դատահոգեբանական փորձաքննությունների՝իրար հակասող եզրակացությունները պարզաբանելու համար միջնորդեց դատարան հրավիրել ու հարցաքննել հոգեբաններ Էլդա Գրինին, Հասմիկ Խաչատրյանին ու Մարինե Պետրոսյանին: Պաշտպանը նշեց, որ մի եզրակացության մեջ նշվել է, թե փորձաքննվողը կումուլյատիվ աֆեկտի մեջ է եղել, մյուս եզրակացության մեջ էլ՝ թե փորձաքննվողը չի գտնվել … ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում: Եզրակացություններում, ըստ էության, խոսք է գնում տարբեր աֆեկտների մասին, հստակեցման կարիք կա՝ ասաց պաշտպանը: Նա նշեց, թե քրեական գործի երեք հատորները տրամադրված են եղել փորձագետներին, սակայն հոգեբան Մարինե Պետրոսյանը «օրենքի խախտմամբ» դիմել է քննիչին՝ խնդրելով ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ մեղադրյալի գործողությունների վերաբերյալ կամ՝ վերլուծություն, որը հնարավորություն կտար հանգելու կատեգորիկ եզրակացության:

Ըստ պաշտպան Ասլանյանի՝ քննիչն էլ, կատարելով «փորձագետի պատվերը»՝ ի պատասխան «ստեղծել է» մի փաստաթուղթ, որի նախադեպը չի եղել, և այն ուղարկել է փորձագետին: Վերջինս այդ փաստաթղթի «լույսի ներքո» եզրակացրել է, թե փորձաքննվողի մոտ ֆիզիոլոգիական աֆեկտ չի եղել…

Մեղադրողն ասաց, թե պաշտպանի միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ դատահոգեբանական կրկնակի փորձաքննության եզրակացության մեջ լիովին պարզաբանված են նախորդ եզրակացության հետ առաջացած հակասությունները՝ «ամեն ինչ շարադրված է մանրամասն»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հ. Բաբայանը միացավ մեղադրողին, նշեց, թե հոգեկան խիստ հուզմունքի վիճակն իրավաբանական կատեգորիա է, նման վիճակ մեղադրյալի մոտ կարող է առաջանալ տուժողի կողմից ծանր վիրավորանք հասցնելու, ծաղրուծանակի ենթարկելու արդյունքում:

Հ. Բաբայանը մի քանի մեջբերում կատարեց  Ռոբերտ Հ.-ի նախաքննական ցուցմունքից՝ որպես ապացույց, որ տուժողը այնպիսի գործողություններ չի կատարել, որոնք Ռոբերտին կգցեին հոգեկան խիստ հուզմունքի մեջ:

Մասնավորապես, իր նախաքննական ցուցմունքում Ռոբերտ Հ.-ն, պատասխանելով քննիչի հարցին, նշել էր, թե տուժողին ճանաչել է երկու տարի, պատահել է, որ իրենք խոսել են փոխադարձ հայհոյանքներով, ու եթե տուժողն իրեն հայհոյեր ու վիրավորեր, ինքը համարժեք վիրավորանք կհասցներ նրան:

Նկարագրելով տուժողի տանը կատարվածը՝ Ռոբերտը նշել է, թե տուժողը «առաջ է եկել» դեպի իրեն՝ երևի ապտակելու ցանկությամբ, ինքը հետ է քաշվել: Տուժողը նորից առաջացել է, Ռոբերտը հրել է նրան: Տուժողը վերցրել է դանակը, շարժել է աջուձախ՝ վնասելով Ռոբերտի աջ ազդրը: Ռոբերտը նշել է. «Այդ ժամանակ ակնթարթորեն ոլորեցի նրա ձեռքը ու խլեցի դանակը…»:

Հ. Բաբայանը, կատարելով հիշյալ մեջբերումները, ավելացրեց, թե հոգեբան Էլդա Գրինը իր եզրակացության մեջ «խեղաթյուրել է գործի հանգամանքները», նա հաշվի չի առել գործի հանգամանքները, մասնավորապես՝ սպանությունից հետո տուժողի բնակարանում կատարվածը, այն, որ իրերը եղել են խառնված, որ հափշտակություն է կատարվել, հոգեբանը եզրակացությունը տվել է միայն փորձաքննվողի հետ զրույցի հիման վրա, առանց քրեական գործի նյութերն ուսումնասիրելու: Իսկ կրկնակի փորձաքննության ժամանակ մանրամասն կերպով հաշվի են առնվել գործի հանգամանքները, ինչը արտացոլվել է եզրակացության մեջ:

Դատարանը համակարծիք չեղավ մեղադրողի և տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի հետ՝ նշելով, որ դատահոգեբանական երկու փորձաքննությունների եզրակացությունների վերաբերյալ, իրոք, կան պարզաբանման արժանի հարցեր, որոնց պատասխանը կարող են տալ փորձագետները:

Պաշտպան Ս. Ասլանյանի միջնորդությունը բավարարվեց:

Հաջորդ դատական նիստին՝ հոկտեմբերի 19-ին,  դատարանը կհարցաքննի դատահոգեբանական երկու փորձաքննություններն անցկացրած երեք հոգեբաններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում