Անգլիական «Լիվերպուլ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կենի Դալգլիշը կարծում է, որ «կարմիրներ»-ի երկրպագուները կսիրեն թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին:
«Այնպիսի տպավորություն է, որ Կլոպն ինքնասիրահարված չէ: Կարծում եմ, որ «Լիվերպուլ»-ի երկրպագուները կարող են սիրել նրան:
Վստահ եմ, որ Կլոպը կկարողանա բարձր հաջողությունների հասնել «Լիվերպուլ»-ի հետ»,- հայտարարել է Դալգլիշը: