Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը զրկվել է վարորդական իրավունքներից, տեղեկացնում է Mirror.co.uk-ը:
Իսպանացի կիսապաշտպանը գերազանցել է սահմանված արագությունը և այժմ կմնա առանց վարորդական իրավունքների մոտ 6 ամիս:
Բացի վարորդական իրավունքի զրկումից, Ֆաբրեգասը տուգանվել է 2560 ֆունտ ստերլինգով: