Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է հաջորդ տարի գլխավորել «Ռոմա»-ն, հաղորդում է Football-italia.net-ը:
Մասնագետն Իտալիայի հավաքականը կգլխավորի մինչև 2016 թվականը, և, ամենայն հավանականությամբ, Կոնտեն կարող է դառնալ «գայլեր»-ի գլխավոր մարզիչը:
Հիշեցնենք, որ ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիայի գործողությունները չեն բավարարում «Ռոմա»-ի ղեկավարությանը: