Իտալական «Նապոլի»-ի կիսապաշտպան Խոսե Կալյեխոնը կարծում է, որ թիմն ի զորու է նվաճել Իտալիայի չեմպիոնությունը, հաղորդում է Football Italia-ն:
«Մեր նպատակը սկուդետոն է: Դա մեր երազանքն է, որը պետք է իրականանա:
Պետք է վայելել խաղը և չկորցնել կենտրոնացվածությունը: Մեր հարձակման գիծն Իտալիայի առաջնության լավագույն հարձակման գիծն է»,- հայտարարել է Կալյեխոնը: