Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով երեկ լքել էր Ֆրանսիայի ընտրանու ճամբարը, այսօր բուժզննում է անցել «ծեր սենյորա»-ի կազմում:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը վնասել է խաչաձև կապանները, սակայն վնասվածքն այդքան էլ լուրջ չէ:
Հնարավոր է, որ Պոգբան շարք կվերադառնա մեկ շաբաթից: