Սերբիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Չելսի»-ի ֆուտբոլիստներ Բրանիսլավ Իվանովիչը և Նեմանյա Մատիչը «Եվրո-2016»-ի որակավորման փուլի՝ Ալբանիայի դեմ խաղի ընթացքում վնասվածք են ստացել:
Երկու ֆուտբոլիստներն էլ արդեն վերադարձել են Լոնդոն: Մոտ օրերս նրանք բուժզննում կանցնեն:
Հաղորդվում է, որ նրանք չեն կարող մասնակցել «Ասթոն Վիլա»-ի դեմ խաղին: