Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիան ավարտել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությանը (ՀԿԹՀ) խմելու ջուր մատակարարելու նախագծի իրագործումը։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի ջրային հարցերի ու անտառտնտեսության նախարարությունը։
Միջերկրական ծովի հատակով անցնող խողովակաշարով ջրի առաջին խմբաքանակն է հասցվել ՀԿԹՀ։ Այն ստացել է «Դարի նախագիծ» անվանումը։ Խողովակաշարի երկարությունը կազմում է 80 կիլոմետր և 151 մետր, այն անցնում է 250 մետր խորության վրա։ Խողովակաշարի տրամաչափը կազմում է 1600 միլիմետրի, տարեկան թողունակությունը կազմում է 75 միլիոն խորանարդ մետր։