ԵՄ-ն իր արտաքին սահմանները պահպանելու հարցում զրոյական ունակություն է ցուցաբերել: Այս մասին ուրբաթ օրը Վիշեգրադյան երկրների քառյակի, ինչպես նաև Խորվաթիայի ղեկավարների հետ երկօրյա բանակցություններն ամփոփող մամլո ասուլիսում ասել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը, գրում է RIA Novosti-ն:
«Եվրոպական միությունը զրոյական ունակություն է ցուցաբերել իր արտաքին սահմանների պաշտպանության հարցում»,- ասել է Զեմանը:
Զեմանի խոսքերով` յուրաքանչյուր փախստականի պարտականությունն է գրանցվել առաջին իսկ երկրում, որտեղ նրան այլևս վտանգ չի սպառնում: Եթե ներգաղթյալները դա չեն անում, ապա կարելի է ասել, որ այդ տեսանկյունից նրանք խախտում են օրենքը, ասել է Զեմանը: