Thursday, 28 03 2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը

«Գնացել էինք պալիգոն, կրակեցին…». Արցախում վիրավորված զինծառայողները բացառիկ մանրամասներ են պատմում

Սեպտեմբերի 25-ին զորամասերից մեկի պահպանության շրջանի ուղղությամբ հրանոթից արձակված արկերի պայթունների հետևանքով վիրավորում ստացած 16 զինծառայողներից վեցը տեղափոխվել էին Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիալի վնասվածքաբանական բաժանմունք: Նրանցից երեքն ավարտել են բուժումը, գտնվում են բուժական արձակուրդում, մյուս երեքը՝ շարունակում են մնալ հոսպիտալում: Առաջիկայում նրանց կվիրահատեն:

Հոսպիտալի վնասվածքաբանական բաժանմունքի պետ Լևոն Ժամագործյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վիրավոր երեք զինծառայողներից մեկն արդեն վիրահատվել է անցած շաբաթ: Բոլորի վիճակը գնահատվում է բավարար:

Վիրավոր զինվոր Դավիթ Քուշկյանը մեզ ցույց տվեց, թե ինչպես է բեկորը մտել ոտքի հետևի կողմից և դուրս եկել: Ութ ամիս առաջ Դավիթը մեծ սիրով գնաց բանակ, խոստովանում է, որ առաջին չորս ամսիներին սահմանը հանգիստ էր, մինչդեռ վերջին ամիսներին լարվածությունն աննախադեպ էր: Տեղի ունեցածից որևէ բան չի հիշում: Առաջիկայում նրան սպասվում է բարդ վիրահատություն:

Վիաբուժության բաժանմունքի պետ Սևակ Շահբազյանն էլ նշեց, որ այս պահին վիրաբուժական բաժանմունքում երկու վիրավոր զինվոր կա, որտեղ երկուսի վիճակն էլ գնահատվում է բավարար, արագ ապաքինվում են:

«Բարդություններ չունենք, երկու հիվանդի մոտ էլ գնում է լավացում: Հրազենային վիրավորումների ընթացքը երկար է տևում, բայց մինչև ամսվա վերջ կապաքինվեն»,- հավելեց նա:
Խաչատուր Պապիկյանը երեք ամիս առաջ ավարտեց քոլեջը և զորակոչվեց բանակ: Կատարվածը, խոստովանում է, անակնկալ էր, որևէ մեկը չէր սպասում նման բան: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ ապաքինվելու դեպքում կվերադառնա ծառայության:

«Գնացել էինք պալիգոն, կրակեցին մեզ վրա, մեջքիս վրա էլ վնասվածք կա, բայց կամաց- կամաց կապաքինվեմ: Ցանկանում էի գնալ բանակ ծառայեի, ծառայելուց հետո էլ հետագա կյանքս կառուցել»,- ասաց նա:

Գյուղատնտեսական համալսարանի առաջին կուրսի ուսանող, 19-ամյա Սաֆար Սաֆարյանը երկու ամիս է՝ ինչ զորակոչվել է բանակ: Սեպտեմբերի 25-ին լրանում էր նրա ծառայության երկու ամիսը: Մայրը՝ տիկին Զոյան, որդուն բանակ է ճանապարհել մեծ անհանգստությամբ: Կարծես կանխազգում էր… Վիրահատությունից 14 օր հետո էլ դեռ չի կարողանում քայլել, քանի որ բեկորը մտել է ողնաշարի գոտկասրբոսկրային հատված: Վիրահատության ընթացքում բեկորը դուրս է բերվել որովայնից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին արկերի պայթյունից զոհվել են ժամկետային զինծառայողներ՝ Նորայր Միքայելի Խաչատրյանը, Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը, Կարեն Գևորգի Շահինյանը, Հարութ Մաքսիմի Հակոբյանը:

Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և զինհոսպիտալ տեղափոխվել ժամկետային զինծառայողներ Արկադի Արմենի Մուրադյանը, Հարություն Նորիկի Թովմասյանը, Կարեն Սասունի Վարդանյանը, Վանիկ Ավետիքի Մարտիրոսյան, Թաթուլ Աշոտի Պողոսյանը, Սերգեյ Հարությունի Էլոյանը, Խաչատուր Հայրիկի Պապիկյանը, Յաշա Արկադիի Բաղդասարովը, Արման Արմենակի Ստեփանյանը, Նարեկ Սարմենի Թառումյանը, Կարեն Անատոլիի Երեմյանը, Սաֆար Արսենի Սաֆարյանը, Վուրգ Աղասու Գալստյանը, Ռազմիկ Նորիկի Խաչատրյանը, Սեդրակ Հովսեփի Ղարիբյանը, Հայկ Հովհաննեսի Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում