Thursday, 25 04 2024
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

Եթե պատերազմը սկսվի, շատ դժվար կլինի այն կանգնեցնել. Ռիչարդ Կաուզլարիչ

Ծանր զինատեսակների կիրառումը ղարաբաղյան հակամարտության գոտում, որի հետևանքով երկու կողմից սպանվում ու վիրավորվում են խաղաղ քաղաքացիներ ու զինվորականներ, մեծացնում է ապագայում շատ ավելի լուրջ բախումների հավանականությունը: Այս կարծիքին է ամերիկացի դիվանագետ, գրող, վերլուծաբան Ռիչարդ Կաուզլարիչը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա շեշտեց, որ խիստ մտահոգված է հետագա էսկալացիայի հնարավորությամբ:

Պատասխանելով մեր հարցին՝ ինչո՞ւ է Ադրբեջանը փորձում սրել իրավիճակը սահմանին, Կաուզլարիչն ասաց. «Կարծում եմ՝ Ադրբեջանը ցուցադրում է իր հիասթափությունն ու Մինսկի խմբի գործընթացի միջոցով իր նպատակներին հասնելու անկարողությունը: Սա սխալ մոտեցում է, որովհետև դիմելով ռազմական գործողությունների՝ նա ավելի է դժվարացնում խնդրի խաղաղ լուծումը: Այնուամենայնիվ՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պատասխանատու են ուղիղ բանակցելու՝ Մինսկի խմբի միջնորդների ընձեռած հնարավորությունը կորցնելու համար»:

Ռիչարդ Կաուզլարիչը մեկնաբանեց նաև այն տեսակետը, որ լարվածությունը հակամարտության գոտում հրահրում է Ռուսաստանը: Ըստ նրա՝ ոչ Ռուսաստանը, ոչ էլ մեկ այլ արտաքին ուժ չի կարող վերահսկել հայ-ադրբեջանական հնարավոր նոր պատերազմը:

«Եթե պատերազմը սկսվի, ինչպես եղավ 1990-ականների սկզբին՝ շատ դժվար կլինի այն կանգնեցնել: Եվ Հայաստանը, և Ադրբեջանը կցանկանան վերջին բախումների պատասխանատվությունը գցել Ռուսաստանի վրա: Բայց ես չեմ կարծում, որ իրականում այդպես է: Ռուսաստանն առանց այդ էլ խնդիրներ ունի Ուկրաինայում և Սիրիայում, ուստի նրան ձեռնտու չէ անկայունությունը Հարավային Կովկասում»:

Մեր հարցին՝ Սիրիայի հակամարտությունը կարո՞ղ է արդյոք ազդել Լեռնային Ղարաբաղի վրա, Կաուզլարիչը պատասխանեց. «Իհարկե, կարող է: Եթե Ադրբեջանում ու Հայաստանում կարծեն, թե աշխարհը տարված է Սիրիայով, նրանք կարող են օգտագործել հնարավորությունն ու մեծացնել ռազմական լարվածությունը:

Ահա թե ինչու ժամանակն է դադարեցնել կռիվը, թուլացնել հռետորաբանությունը և վերադառնալ Մինսկի խմբի գործընթացին՝ ներառյալ նախագահների միջև դեմ առ դեմ բանակցությունները, լուծելու համար այս հիմնախնդիրը»:

Ռիչարդ Կաուզլարիչն ավելի քան 30 տարի աշխատել է ԱՄՆ-ի դիվանագիտական կորպուսում: 1980-90-ական թվականներին նա զբաղեցրել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնականի պաշտոնը: 1994-97թթ. եղել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը: 2003-2011թթ. ծառայել է ԱՄՆ-ի ազգային հետախուզությունում: Ներկայումս Ջորջ Մեյսոն համալսարանի Էներգետիկ գիտության և քաղաքականության կենտրոնի տնօրենն է, աշխատում է նաև Բրուքինգսի ինստիտուտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում