Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Կա՛մ կառավարությունը, կա՛մ Սերժ Սարգսյանը

Գյուղատնտեսության աճի մասին հայտարարությունները 2015 թվականին դարձել էին Հայաստանի կառավարության, այսպես ասած, տնտեսական քաղաքականության հավատամքը: Այդ հայտարարությունները վարչապետը, գյուղնախարարն ու կառավարության անդամները հնչեցնում էին ամեն պատեհ ու անպատեհ առիթներով՝ անկախ թեմայից:

Հենց խոսք էր գնում տնտեսական ցուցանիշներից, կառավարության ղեկավարը, գյուղնախարարն ու այլ անդամներ անմիջապես հիշատակում էին գյուղատնտեսական ոլորտի երկնիշ աճը: Ընդ որում՝ աճ, որը իրականում որևէ կապ իսկ չուներ կառավարության տնտեսական քաղաքականության, տնտեսական մտքի հաղթանակի, Հայաստանի իշխանության տնտեսագիտական հանճարի հետ:

Իրականում գյուղատնտեսական աճը Հայաստանի տնտեսական անճար քաղաքականության ֆոնին արձանագրվել է զուտ բնության «հանճարի» արդյունքում, այսինքն՝ բարենպաստ բնակլիմայական պայմանների արդյունքում, որն էլ վարչապետը, նրա բիզնես գործընկեր գյուղնախարարն ու այլ նախարարներ փորձում էին, այսպես ասած, սեփականաշնորհել: Սակայն Հայաստանի տնտեսական քաղաքականության պատասխանատուների անճարությունն այնքան մեծ էր, որ անգամ բնության հաշվին արձանագրվող աճը ընդամենը տնօրնելը նրանց մոտ չի ստացվում, և սա մենք տեսնում ենք խաղողի մթերման գործընթացում:

Հայաստանում խաղողի բերքը հասնելուց ի վեր օր չկա, որ գյուղացիները իրացման, մթերման խնդրով չփակեն հանրապետական նշանակության որևէ մայրուղի և կառավարությունից չպահանջեն ապահովել բերքի մթերում: Եվ ամեն անգամ կառավարությունը, վարչապետը, գյուղնախարարը հայտարարում են, որ մթերման խնդիր չի լինելու, և ամբողջ կմթերվի, բայց անցնում է մի քանի ժամ կամ առավելագույնը մեկ-երկու օր, ու նորից գյուղացիները ճանապարհ են փակում:

Խաղողի բավական առատ բերք է ստացվել, սակայն միևնույն ժամանակ Հայաստանում բավական տխուր է վերամշակողների վիճակը. հիմնական շուկա հանդիսացող Ռուսաստանը, այսպես ասած, փակվել է ճգնաժամի պատճառով, հետևաբար մթերողները մեծ քանակի խաղող մթերեն, որ ի՞նչ անեն, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը: Բայց հենց Սերժ Սարգսյանն էլ ասել է վարչապետին ու գյուղնախարարին, որ ամբողջը մթերեն: Սակայն երբ նրանցից հասնում է ոչ թե աճեցնելն ապահովելը, ոչ թե բերքն ապահովելը, այլ բնության ապահովածը մթերելը, պարզվում է, որ դա էլ չեն կարող: Իսկ չեն կարող, որովհետև տնտեսական քաղաքականությունը հատվածական չի լինում:

Այսինքն՝ եթե չեն վարել այնպիսի քաղաքականություն, որի արդյունքում տնտեսական ողջ ցիկլը կդրվի բնականոն ռելսերի վրա, զուտ խաղողի մթերումը համակարգված կազմակերպելը գործնականում դառնում է անհնար: Այսինքն՝ գյուղատնտեսությունը կառավարության տնտեսական ապաշնորհ քաղաքականության փրկօղակից ըստ էության սկսում է կամաց-կամաց վերածվել այդ քաղաքականության ակնհայտ խարանի, խայտառակության ինդիկատորի: Ըստ որում՝ իրավիճակը հասել է այն աստիճանի, որ նախօրեին նույնիսկ Գագիկ Ծառուկյանն էր սկսել բացահայտորեն, առանց այսպես ասած լրատվամիջոցներից քաշվելու մերժել խաղողագործների մթերման պահանջները, կամ այլ կերպ ասած՝ բանը հասել էր նրան, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից հետո քիչ էր մնում նույնիսկ տնտեսությունից դուրս գար՝ ստեղծված իրավիճակից խուսափելու համար:

Եվ սրանով հանդերձ, Ծառուկյանի խոսակցությունը խաղողագործների հետ, որ ակտիվորեն տարածվել է երեկ համացանցում, ըստ էության նրա դեմարշն է նաև կառավարության տնտեսական քաղաքականության դեմ: Այսինքն՝ Ծառուկյանն իր այդ քայլով ոչ բացահայտորեն, սակայն ըստ էության իր կողմից «բամփել» է այն տնտեսական քաղաքականության գլխին, որ վարում է կառավարությունը Հայաստանում, եթե իհարկե՝ գլուխն այդ քաղաքականությունում ընդհանրապես տեղ ունի:

Եվ այս ամենում, իհարկե, մնում է հասկանալ, թե որտեղ է Սերժ Սարգսյանը, որ հանձնարարել էր մթերել ողջ բերքը, նա մնո՞ւմ է պետական կառավարման համակարգում, թե՞ դուրս է եկել այդ համակարգից: Խնդիրն այն է, որ աստիճանաբար էապես մոտենում է այն իրավիճակը, որ կառավարման համակարգից պետք է դուրս գա կա՛մ ներկայիս կառավարության կազմը, կա՛մ այն նշանակած նախագահը:

 

Լուսանկարը՝  Armenpress-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում