Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Իշխանական համակարգի առանցքային մոտիվը

Կասկածից վեր է, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը Հայաստանում ներքաղաքական օրակարգի առանցքում է որպես կեղծ կամ ժամանակավոր օրակարգ, իսկ բուն առանցքը հանդիսանում են խորհրդարանական ընտրությունները, և սահմանադրական հանգրվանը դրանցում միջանկյալ դերակատարում ունեցող գործընթաց է: Եվ այս իրողությունը երևի թե պարզ գիտակցում են բոլոր քաղաքական սուբյեկտները, որոնք այս կամ այն դիրքորոշմամբ ներգրավված են այս գործընթացում:

Ըստ էության՝ հենց այս տրամաբանության ներքո էլ պետք է դիտարկվի նաև Ռոբերտ Քոչարյանի ներգրավվածությունը կամ ավելի շուտ շահագրգռությունը: Ներգրավվածության մասին դեռ վաղ է խոսել, քանի որ Ռոբերտ Քոչարյանն ինքը որևէ ազդակ չի տվել այս կամ այն ձևով գործընթացներին մասնակցելու առումով: Նա ընդամենը դիրքորոշում է հայտնել, ինչը արել է պարբերաբար՝ երևի թե սպասելով որոշակի արձագանքների: Սակայն խնդիրն այն է, որ բոլոր դեպքերում՝ կանցնի սահմանադրական փոփոխությունների նախագիծը, թե ոչ, այսինքն՝ իշխանություններին կհաջողվի ապահովել անհրաժեշտ ձայների պատկեր, թե ոչ, խնդիրը, միևնույն է, մնում են խորհրդարանական տեղերը 2017-ի համար, քանի որ անկախ ամեն ինչից՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքով են պայմանավորվելու 2018-ի նախագահական ընտրությունները, եթե Սահմանադրության փոփոխությունները չանցնեն:

2005 թվականի փոփոխություններից հետո այս տրամաբանությունն ամրագրվել է հայաստանյան քաղաքական դաշտում, և խորհրդարանական ընտրությունները դարձել են նախագահականի կանխորոշիչ՝ այսպես ասած ռեալպոլիտիկի, ոչ թե սահմանադրական նորմերի իմաստով: Այստեղ, իհարկե, խոսքը ներիշխանական դասավորությունների մասին է: Այսինքն՝ նախագահ է ստանում այն իշխանական սեգմենտը, որը հաղթում է խորհրդարանական ընտրություններին: Որովհետև հասարակական գործոնի իմաստով, խորհրդարանական ընտրությունները ըստ էության որևէ կապ չեն ունենում նախագահականի հետ, և հասարակությունը նախագահական ընտրություններին ներկայանում է տրամադրությունների բոլորովին այլ ռեժիմով:

Սահմանադրական փոփոխությունների գլխավոր խնդիրը հենց այստեղ է, իշխանությունները փորձում են ազատվել այդ խնդրից, պարբերաբար նախագահական ընտրությունների արդյունքների հետընտրական վիճարկման գլխացավանքից: Մեծ հաշվով, ներիշխանական մյուս խնդիրները, ըստ էության, պահպանվում են կառավարման և՛ նախագահական, և՛ կիսանախագահական, և՛ խորհրդարանական մոդելի պայմաններում, որովհետև ամեն ինչ, ըստ էության, վերստին կախված է խորհրդարանական ընտրություններում իշխանական այս կամ այն սեգմենտի հաղթանակից:

Զուտ ներիշխանական մասով ամեն ինչ կանխորոշվում է խորհրդարանական ընտրություններով նաև այժմ՝ նախագահական կամ կիսանախագահական համակարգի դեպքում: Եվ, ըստ էության, նաև այս ակնարկը կար Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հայտարարության մեջ, թե ցանկության դեպքում Քոչարյանը խորհրդարանական մոդելում էլ իշխանությունը կվերցնի: Եվ իրականության մեջ սա իրապես այդպես է, քանի որ, ըստ էության, Հայաստանում նախագահական իշխանություն եղել է, մեծ հաշվով, դե յուրե, սակայն դե ֆակտո այդ իշխանությունը գործել է հաշվի առնելով իշխանական մեծամասնության դասավորությունը, ստատուս քվոն, տրամադրություններն ու շահերը, և որոշումները կայացվել ու կայացվում են այդ տրամաբանությամբ:

Եվ այս առումով, զուտ իշխանության ներսում, իշխանական համակարգի ներսում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ դիրքորոշումները, ըստ էության, պայմանավորված են լոկ խորհրդարանական ընտրությունների, այսպես ասած, տեղերի բաշխման գործընթացում նպաստավոր և հնարավորինս ազդեցիկ դիրքեր ապահովելու խնդրով:

 

Լուսանկարը` Ժողովուրդ-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում