ԱՄՆ-ը Սիրիայի ապագայի պատճառով Ռուսաստանի հետ հակամարտություն չի ցանկանում: Այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին, գրում է RIA Novosti-ն:
«Սիրիայի ապագայի պատճառով Ռուսաստանի հետ հակամարտություն, ուղղակի կամ անուղղակի ոչ ոք չի ցանկանում: Այդ պատճառով էլ պետքարտուղարը փորձում է ընթանալ քաղաքական ուղով, և այդ պատճառով էլ նա պահպանում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ երկխոսությունը»,- ասել է Քիրբին: