Ի պատասխան Սիրիայում Ռուսաստանի ավիահարվածների, Սաուդյան Արաբիան նախատեսում է մեծացնել Սիրիայի զինված ընդդիմության 3 խմբերին զենքի մատակարարումները, որոնք փորձում են հասնել նախագահ Բաշար Ասադի տապալմանը: Այս մասին գրում է BBC-ն:
Բարձարստիճան սաուդյան պաշտոնյայի խոսքերով, ով չի ցանկացել բարձրաձայնել իր անունը` չափավոր ընդդիմության զինված խմբավորումները կստանան նոր, ժամանակակից զենք, ներառյալ հակատանկային սարքավորումները:
Աջակցություն կստանան չափավոր ընդդիմություն համարվող «Ջեյշ էլ-Ֆաթհ», «Սիրիայի ազատ բանակ» և «Հարավային ճակատ» խմբավորումները:
Ըստ աղբյուրի` հնարավոր է, որ Սիրիայի չափավոր ընդդիմությունը նաև «հող-օդ» հրթիռներ ստանա: