Հիլարի Քլինթոնն առաջարկել է մասերի բաժանել ԱՄՆ խոշոր բանկերը, այդ ոլորտը կարգավորելու համար, հայտնում է RIA Novosti-ն:
Բացի այդ, նա նշել է, որ հարկավոր է զսպել Ուոլ-սթրիթում «չարաշահումները»: Նրա կարծիքով՝ հարկավոր է ամենամյա հարկ մտցնել ռիսկային գործարքներ կատարող ֆինանսական ինստիտուտների համար, որոնց ակտիվները գերազանցում են 50 միլիոն դոլարը: