Տվյալ պահին Եվրոպայում տարածված փախստականների ճգնաժամը կտևի ևս մի քանի տարի: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Գերմանիայի Պասաու քաղաքում կայանալիք համաժողովի ժամանակ, գրում է RIA Novosti-ն:
«Փախստականների այս ճգնաժամը կտևի մի քանի տարի: Ես պատրանքներ չունեմ կապված այն բանի հետ, որ այժմ մեր արած պահերը մոտ ապագայում անցյալ կդառնան»,- ասել է Յունկերը:
Նա հավելել է, որ լուծում գտնելու համար ժամանակ է պահանջվում: Նման պայմաններում Եվրոպան հանդուրժողականության կարիք ունի: