Ֆրանսիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Հայաստանի ընտրանուն:
Հանդիպումն ավարտվեց տանտերերի ջախջախիչ հաղթանակով: Ֆրանսիայի հավաքականը 4 անպատասխան գնդակ ուղարկեց Հայաստանի ընտրանու դարպասը:
Գոլերի հեղինակ դարձան Անտուան Գրիզմանը, Յոհան Կաբայը և Կարիմ Բենզեման:
Ամբողջ հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականն ունեցավ գոլ խփելու մեկ իրական հնարավորություն:
Ֆրանսիա-Հայաստան՝ 4:0
1:0 Գրիզման (35′), 2:0 Կաբայ (55′), 3:0 Բենզեմա (77′), 4:0 Բենզեմա (79′)