Այսօր` հոկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 19:20-ի սահմաններում Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի բնակիչ, 50-ամյա Ռուստամ Մանուկյանը Լենինգրադյան փողոցում` «ՖԼԵՇ» բենզալցակայանի հարևանությամբ, իր վարած КамАЗ մակնիշի 26 QQ 036 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մոտ 45-50 տարեկան տղամարդու:
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: