Հյուսիս-արևելյան դաշնային համալսարանի «Հյուսիսային Օյկումենա» արշավախմբի մասնակիցները Լյախովսկի կղզիներում գտել են վեց մամոնտի կմախքի մնացորդներ, հայտնում է Lenta.ru-ն:
Եզակի գտածո է դարձել մահացած կենդանու կաշին, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում «Մամոնտների վերածնունդ» նախագծի համար:
«Մեր կորեացի գործընկերները գտնում են, որ հենց կաշին է համարվում լավագույն նյութ կենսունակ բջիջներ անջատելու ճանապարհով կլոնավորման փորձեր կատարելու համար»,- նշել է արշավախմբի ղեկավար Սեմյոն Գրիգորևը:
«Հյուսիսային Օյկումենա» արշավախումբն անցկացվել է հինգ երկրների մասնագետների կողմից օգոստոսի 11-ից մինչև սեպտեմբերի 29-ը: Հիմնական հետազոտություններն անցկացվել են Մեծ Լյախովսկի կղզում, որտեղ աշխարհում ամենաշատը կան մամոնտների մնացորղներ: