Այսօր Բրյուսելում, ՆԱՏՕ-ի շտաբ գրասենյակում Վրաստանի և Լեհաստանի պաշտպանության նախարարներ Թինա Խիդաշելին ու Թոմաշ Սեմոնյակը ստորագրել են գաղտնի տեղեկատվության փոխանակման համաձայնագիրը: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը:
Հայտարարությունում նշվում է, որ «տվյալ փաստաթուղթը երկու երկրների պաշտպանության գերատեսչություններին համագործակցության ավելի բարձր մակարդակի անցնելու հիմք կդառնա»:
«Ստորագրելով համաձայնագիրը` մենք կարող ենք համարձակ ասել, որ պաշտպանության ոլորտում համագործակցության պլանում Լեհաստանը դարձել է Վրաստանի լիիրավ գործընկերը»,- ասել է Խիդաշելին: