Չինացի բժիշկները փորձում են հոմոսեքսուալիստներին փոխել էլեկտրաշոկի միջոցով, հայտնում է Rosbalt-ը:
«Երբ որ դու քո սեռի մարդ ես տեսնում, քո պայմանական ռեֆլեքսը լինում է սերը: Ես ուզում եմ, որ դու վախ զգաս»,- ասել է Տյանցզին քաղաքի բժիշկներից մեկը:
Նա գեյին նշանակել է հոսանքի հարվածներ կամ սրտխառնոց առաջացնող դեղահաբեր ամեն անգամ, երբ նա «ցանկություն կզգա»:
2014 թվականի դեկտեմբերին չինական դատարանը անօրինական է ճանաչել ոչ ավանդական կողմնորոշումը բուժելու ցանկացած փորձ: Համասեռամոլականությունը Չինաստանում 2001 թվականին հանվել է հոգեկան հիվանդությունների ցուցակից, իսկ չորս տարի առաջ այն դադարել են համարել հանցագործություն: