Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկան աղջիկների առաջնությունում իրեն հիանալի դրսևորեց Քասախի մարզադպրոցի սան, 17-ամյա Սոնա Պողոսյանը, տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Արման Ղազարյանի սանուհին երկամարտում ցույց տվեց 213 (95+118) կգ արդյունք և արժանացավ արծաթե մեդալի: Այս քաշային կարգում երկամարտի 240 կգ արդյունքով չեմպիոնուհի դարձավ ռուսաստանցի Մարիա Պետրովան: Երրորդ տեղը գրավեց Գերմանիան ներկայացնող Տաբել Տաբեան:
Այսպիսով՝ Հայաստանը ներկայացնող աղջիկները ավարտեցին իրենց մրցելույթները Կլայպեդայում: Հիշեցնենք, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեր մյուս ներկայացուցիչը՝ Իզաբելլա Յայլյանը, 58 կգ քաշային կարգում դարձել էր չեմպիոն: