Հաագայի միջազգային քրեական դատարանը հնարավոր է համարել 2008-ին Հարավային Օսիայի և Վրաստանի տարածքում տեղի ունեցած զինված հակամարտության քննարկումը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հստակեցվում է, որ դատախազ Ֆաթու Բենսուդան ուսումնասիրելով հակամարտության մասին առկա տեղեկությունը, դրա կողմերի գործողություններում հանցագործությունների նշաններ է նկատել, որոնք Հաագայի դատարանի իրավասության տակ են:
Այժմ Բենսուդան մտադիր է 2008-ի իրադարձությունները քննելու համար դատարան պաշտոնական հայց հղել: Ըստ դատավորի` հարցումը քննելու արդյունքներից կորոշվի բավարարել այն, թե ոչ:
Հարավային Օսիայում և Վրաստանում հակամարտության Հաագայի դատարանը հետաքրքրվեց ռազմական գործողությունների դադարելուց հետո, սակայն մինչ ներկա պահը դրա հետ կապված ոչ մի ընթացակարգային որոշում դատարանը չի ընդունել: