Հունգարացի լուսանկարիչ Նորբերթ Բաքսան ստիպված է եղել իր կայքերից ջնջել լուսանկարների շարքը, որի համար ոգեշնչման աղբյուր է դարձել Եվրոպայում հայտնվել փորձող ներգաղթյալների ճգնաժամը: Ավելի վաղ, ֆեշն ոճով այդ նկարահանումները հեղինակի հասցեին քննադատության ալիք են բարձրացրել, գրում է BBC-ն:
Նորբերթ Բաքսայի լուսանկարներում բաց ցնցոտիների մեջ փաթաթված մոդելը պայքարում է ոստիկանների հետ, և սելֆի անում փշալարի կողքին:
Սոցկայքերի օգտատերերը Բաքսային մեղադրել են ապօրինի ներգաղթյալների խղճալի վիճակի «գլամուրիզացման» մեջ: Որոշ ակտիվիստներ նկարն անվանել են զզվելի, անհարգալից և այլասերված:
Հեղինակն ասել է, որ մտադիր չէր որևէ մեկին վիրավորել իր լուսանկարներով, սակայն հետո դրանք ջնջել է իր կայքից: