Ջասթին Բիբերը կրկին մամուլի ուշադրության կենտրոնում է` այս անգամ կապված Բորա Բորայում իր արձակուրդի հետ, հայտնում է spletnik.ru-ն:
Նախ, 21-ամյա երգիչը մասնակից է դարձել նոր սկանդալի` կապված պապարացիների կողմից արված «մերկ լուսանկարների» հետ, և երկրորդ, նրան ուղեկցում է նոր ընկերուհին` մոդել Ջեյդ Փիրսը: Ի դեպ, իր YouTube կայքում 19-ամյա բրիտանուհի Ջեյդը հանդիսատեսին սովորեցնում է դիմահարդարում և սանրվածքներ:
Այն մասին, թե նա ինչպես է ծանոթացել Բիբերի հետ, Փիրսը պատմել է դեռևս ամռանը: Նրա խոսքով` երաժիշտը նրան գրել է Instagram-ում, նրանք մի քանի շաբաթ շփվել են, ապա հանդիպել Լոս Անջելեսում: