ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական խմբավորումը ԱՄՆ-ի համար ավելի մեծ սպառնալիք է դարձել, քան «Ալ-Քաիդա»-ն: Այս մասին հինգշաբթի օրը ԱՄՆ կոնգրեսում հայտարարել է Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Նիկոլաս Ռասմուսենը, գրում է RIA Novosti-ն:
«ԴԱԻՇ-ը գերազանցել է «Ալ-Քայիդա»-ին` որպես բռնություն քարոզող գլոբալ ծայրահեղական շարժման առաջնորդ»,- ասել է Ռասմուսենը:
Նրա խոսքերով` ահաբեկչության գծով փորձագետները նախկինի պես կարծում են, որ «Ալ-Քաիդա»-ի՝ Յեմենի ստորաբաժանումը մեծ սպառնալիք է, քանի որ հարձակում է ծրագրում ԱՄՆ-ի վրա: