Ավելի քիչ, քան մեկ ամիս առաջ Մարկ Ցուկերբերգը հայտարարել էր, որ Facebook-ում կհայտնվի Dislike կոճակը, հայտնում է Spletnik-ը:
Այսօր հայտնի դարձավ, որ Facebook-ը կներմուծի միանգամից վեց նոր կոճակ` էմոջիներ: Ցուկերբերգի թիմը որոշել է ստանդարտ լայքին ավելացնել «սեր», «ծիծաղ», «ուրախություն», «տխրություն», «ջղայնություն» և «զարմանք» կոճակները:
Նոր կոճակները սկզբում կանցնեն փորձարկման շրջան: Նորության առաջին գնահատողները կլինեն Իռլանդիայի և Իսպանիայի բնակիչները: Նրանց էկրաններին էմոջիները արդեն կհայտնվեն վաղն առավոտից: