Մի քանի օր անընդմեջ շարունակվող գեոմագնիսային փոթորիկը աշխարհի տարբեր անկյուններում Հյուսիսափայլի պատճառ է դարձել, գրում է Korrespondent.net-ը:
Այսպես, անցյալ գիշեր դրան հետևել են Մեծ Բրիտանիայի հյուսիսային շրջանի բնակիչները:
Այն տեսել են նաև Բելառուսի, Էստոնիայի, Լատվիայի, Ռուսաստանի միջին գոտու բնակիչները:
Օգտատերերը շարունակում են հրապարակել այդ զարմանահրաշ երևույթի գեղեցիկ լուսանկարները: