Mashable-ի փոխանցմամբ՝ զինվորական հոր վերադարձի ու նրա հետ փոքր աղջկա հանդիպման մասին տեսանյութը մեկ օրում վիդեոհիթ է դարձել համացանցում։ Հանդիպումը տեղի է ունեցել ԱՄՆ Կոլորադո-Սփրինգս քաղաքում։
Աղջնակ Քարիս Օգլսբին հոր մոտ է վազել տուն վերադարձած զինվորականներին հանդիսավոր դիմավորելու արարողակարգի ժամանակ։ Ընդգծվում է, որ մինչ այդ նրա հայրը 8 ամիս բացակայել է տնից՝ մարտական առաջադրանքներ կատարելով Ասիայի հարավ-արևելյան հատվածում, իսկ երեխան շատ է կարոտել նրան։