«Հարգել ենք իր որոշումը և բարի ճանապարհ մաղթել,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով Ռուբիկ Հակոբյանի կուսակցությունից դուրս գալուն,- կուսակցության ներսում խնդիրներ և խմորումներ չկան»:
Սահմանադրական փոփոխությունների դեմ իրենց պայքարի մասին Դ. Սանասարյանը նշեց. ««Ժառանգության» համար ոչ թե կուսակցություններն ու անձերն են կարևոր, այլ Հայաստանի այս աննախադեպ վիճակն է անհանգստացնող: «Ժառանգությունն» ամեն ինչ անում է, որ պայքարի երկու ճակատ չլինի, ամեն ինչ անում է, որ ՀԱԿ-ի և մյուս ուժերի հետ միավորվի և դեմ կանգնի սահմանադրական փոփոխություններին՝ այս չարիքին: Մինչ հանրաքվեն պետք է միավորվել: Միասնական ճակատով պայքարն ավելի արդյունավետ կլինի: Մի իշխանություն, որ ամեն քայլափոխի Սահմանադրությունը ոտնահարել ու բռնաբարել է, չի կարող բարի նպատակներով փոփոխություններ կատարել: Նրանք ուզում են այդ փոփոխությունները հարմարեցնել իրենց»: