Քլոե Քարդաշյանի նկատմամբ ուշադրությունը թեև այնքան մեծ չէ, որքան քրոջ՝ Քիմ Քարդաշյանի նկատմամբ, սակայն նա էլ երկրպագուների մեծ բանակ ունի, ովքեր ցանկանում են իմանալ նրա կյանքի մասին։ Քլոեն սիրով նրանց տրամադրում է նոր լուսանկարներ, որոնք պատմում են իր առօրյայի մասին։ Նա իր պաշտոնական կայքում լուսանկարներ է հրապարակել լողազգեստով արված մարզումներից։ Այս մասին հայտնում է Spletnik-ը։
Թեև նրա մարմինը սուպերմոդելի չէ, սակայն դա նրան չի խանգարում համացանցում տեղադրել բավականին բաց լուսանկարներ։ Նա «ոչ» է ասում բարդույթներին։