Հայտնի երգչուհի Սելենա Գոմեսը պատմել է, որ 2013թ. վերջին քիմիաթերապիայի կուրս է անցել: Նրան ախտորոշվել է սիստեմային կարմիր գայլախտ: Այս մասին նա ասել է Billboard պարբերականին տված հարցազրույցում:
«Ինձ ախտորոշել էին սիստեմային կարմիր գայլախտ, և ես ստիպված եղա քիմիաթերապիայի կուրս անցնել: Դրա հետ էր իրականում կապված իմ դադարը»,- ասել է 23-ամյա երգչուհին:
2013թ. վերջին, երբ Գոմեսը չեղարկեց համերգների մի մասը, շատերը խոսում էին, որ նա բուժվում է թմրակախվածությունից: Երգչուհու ներկայացուցիչները հերքել են այդ տեղեկությունը և պնդել, որ նա այդպիսով հաղթահարում է «հուզական դժվարությունները»: