ՀՀ կառավարությանը հետաքրքրում են աֆրիկյան երկրիների հետ ոչ միայն մշակութային, այլև տնտեսական կապերը: «Շուտով կանցկացնենք տարբեր ֆորւոմներ աֆրիկյան մի քանի երկրների հետ: Էստեղ լուրջ հնարավորություններ կան ոչ միայն ներմուծումների առումով, այլ նաև՝ արտահանման»,-այսօր լրոգրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ ահեվելով, որ վերջին երկու տարում դինամիկ աճ է գրանցվել աֆրիկյան երկրների հետ ադամանադագործության ոլորտում համագործակցության հարցում:
ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ՀՀ ներդրումային քաղաքականության հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների ժամանակացույցին և սպասում է ներդրումների հոսքին, չնայած որ Հայաստանում արդեն իսկ գործող ընկերությունների մի մասը նույն կառավարության գործունեության արդյունքում սնանկանում և փակվում են: Ըստ նախարարի՝ հայեցակարգն ու միջոցառումների ծրագիրն ուղղված են լուծելու ոլորտի հիմնական խնդիրները` ներդրումային միջավայրի բարելավում, օրենսդրական դաշտի կատարելագործում և ՀՀ տնտեսության մեջ ներդրումների, այդ թվում` օտարերկրյա ուղղակի ներդրումների խրախուսում:
Մանրամասները դիտեք՝ տեսանյութում