«Նաիրիտ» գործարանի աշխատանքից ազատված աշխատակիցները սկսկել են պայքարը գործարանի վերագործարկման համար։ Նրանք ամեն հինգշաբթի հավաքվում են կառավարության դիմաց՝ պահանջելով վերագործարկել «Նաիրիտը»։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում աշխատակիցները նշեցին, որ իրենք կստիպեն ՝առավարությանը նկատել իրենց։
«Ինչ մենք սկսել ենք պայքարը գործարանի վերագործարկման համար, վարչապետը մեզ այնքան էլ չի նկատում, բայց մենք կստիպենք, որ մեզ նկատեն»,- ասաց աշխատակիցներից մեկը։
Գործարանի աշխատակիցները համաձայն չեն Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի այն պնդումներին, որ գործարանի վերագործարկման համար 200-300 մլն դոլար է անհրաժեշտ։ «Մեր մասնագետների հաշվարկով՝ 50-60 մլն դոլարը բավական է գործարանը վերագործարկելու համար»,- պնդում են աշխատակիցները։