Thursday, 25 04 2024
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի

DV-2017. Գրին քարտի խաղարկության վերաբերյալ հարցերին պատասխանում է ՀՀ-ում ԱՄՆ գլխավոր հյուպատոսը

Ողջույն, ես Ֆրենկ Տուն եմ, Հայաստանում ԱՄՆ հյուպատոսը: Այս արտահերթ թողարկմամբ  «Հարցրեք հյուպատոսին» հաղորդաշարը անդրադարձ կկատարի խաղարկային վիզաների ծրագրին, որը շատերին հայտնի է որպես գրին քարտի խաղարկության ծրագիր: Այն ինչ ես կասեմ այս խաղարկային ծրագրի մասին այսօր, ինչպես նաև շատ ու շատ այլ մանրամասներ կարող եք գտնել www.dvlottery.state.gov կայքում: Եթե խաղարկային ծրագիրը ձեզ հետաքրքրում է, ապա ծանոթացեք այս կայքի նյութերին:

Ամեն տարի այս ծրագրով խաղարկվում է 50.000 վիզա այն երկրների քաղաքացիների շրջանում, որոնք ունեն ԱՄՆ ներգաղթի համեմատաբար ցածր ցուցանիշներ: Վիզաները պատահական ընտրության  սկզբունքով խաղարկվում են որոշակի հստակ պայմանների բավարարող  և խաղարկության համար գրանցված մասնակիցների շրջանում:

Ծրագիրը իրականացվում է ԱՄՆ հարկաբյուջետային տարվա կտրվածքով՝ հոկտեմբերից մինչև սեպտեմբեր: Անցյալ հարկաբյուջետային տարում մենք այս ծրագրով Հայաստանում թողարկել ենք 1679 վիզա: Խաղարկության մասնակցության համար աշխարհով մեկ ներկայացված 14 միլիոն հայտերից 56.519-ը ստացվել էին Հայաստանի քաղաքացիներից:

2017 հարկաբյուջետային տարվա խաղարկության համար հայտերի ընդունումը մեկնարկել է ս.թ. հոկտեմբերի 1-ին ժամը 20:00-ից և կշարունակվի մինչև ս.թ. նոյեմբերի 3-ը ժամը 20:00:

Մասնակցության հայտերը ընդունվում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ www.dvlottery.state.gov կայքում, որտեղ կան հրահանգներ անգլերենով, ինչպես նաև հայերենով: Թղթային կրիչով հայտեր չեն ընդունվում: Մասնակցության համար որևէ միջնորդավճար չի պահանջվում: Մասնակցության հայտ ներկայացնողները չպետք է նախապես գումար տան կամ ուղարկեն որևէ երրորդ կողմի, ով խոստանում է օգնել շահելու խաղարկությունում: Ուզում եմ կրկնել ու ընդգծել այս երկու բանը. գրանցումը միայն dvlottery.state.gov կայքով է իրականացվում և գրանցման վճար չկա, չի պահանջվում:

Գրանցման ավարտին դուք կստանաք եզակի նույնականացման կամ հաստատման համար: Դա շատ կարևոր է, այն ձեզ պետք է գալու մինչև 2017թ. սեպտեմբերի 30-ը: Արդեն 2016թ. մայիսի 3-ից դուք կկարողանաք այս համարի օգնությամբ http://www.dvlottery.state.gov կայքում առցանց ստուգել ձեր հայտի կարգավիճակը, այսինքն` պարզել շահել եք, թե ոչ: Այդ կայքի միջոցով է, որ շահողները կստանան հետագա հրահանգներ ներգաղթային վիզայի համար իրենց ու իրենց ընտանիքի անդամների համար դիմելու վերաբերյալ: Շահման մասին , իսկ շահելու դեպքում վիզայի համար դիմելու ու հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերելու միակ ճանապարհը սա է:  Շատ դեպքերում միջնորդական ծառայություններ մատուցող ոչ բարեխիղճ անձինք օգնում են պատրաստել վիճակախաղի մասնակցության հայտը, չեն տրամադրում հաստատման կամ նույնականացման համարը, իսկ հետագայում գումար են պահանջում կարգավիճակի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու համար: Այս ամենից կարելի է խուսափել, եթե հայտը ներկայացնելուց անպայմանորեն վերցնեք ձեր նույնականացման համարը: Շահող մասնակիցները շահումի մասին ծանուցում չեն ստանում էլեկտրոնային փոստով: Էլեկտրոնային փոստով այդպիսի բովանդակությամբ ստացված գրություններին պարզապես մի հավատացեք: Սովորաբար այդ գրություններով պահանջում են գումար փոխանցել կամ վճարել, որպեսզի ստանաք ձեր գրին քարտը: Դա սոսկ խաբեություն է:

Մասնակցության հայտը լրացնելիս պահանջվում է տրամադրել էլեկտրոնային փոստի հասցե: Ճիշտ կլինի տրամադրել անձնական էլեկտրոնային փոստի հասցեն, որը դուք կարող եք մշտապես ստուգել և ոչ թե որևէ այլ անձի կամ ձեր աշխատանքային էլ.փոստի հասցեն: Էլ. փոստով մենք խաղարկության մասնակիցներին ուղղակի կարող ենք հիշեցնել կարգավիճակը ստուգելու կամ վիզայի վերաբերյալ ցուցումները առցանց ստանալու մասին: Մենք էլեկտրոնային փոստով չենք ուղարկում ծանուցում շահելու մասին, հրահանգներ վճարում կատարելու կամ վիզայի դիմում ներկայացնելու վերաբերյալ և չենք տրամադրում մանրամասներ հարցազրույցի օրվա և ժամի վերաբերյալ: Այս ինֆորմացիան տրամադրվում է միայն dvlottery.state.gov  կայքի միջոցով:

Օրենքի համաձայն գրանցման ընթացիկ  փուլում մեկ անձի կողմից կարող է ներկայացվել միայն մեկ հայտ: Մեկից ավելի հայտերի դեպքում տվյալ մասնակիցը որակազրկվում է: Կրկնվող հայտերի բացառման համար ԱՄՆ կառավարությունը կիրառում է տարբեր ժամանակակից մեթոդներ:

Վիճակախաղում շահելը դեռ ներգաղթային վիզա ստանալու երաշխիք չէ: Շահելը նշանակում է, որ դուք իրավասու եք խաղարկային ծրագրի շրջանակում ներկայացնել ներգաղթային վիզայի դիմում:

Խաղարկային ծրագրի շրջանակում պարտադիր պահանջ է, որ հիմնական հայտատուն ունենա միջնակարգ կրթություն կամ երկու տարվա որակավորող աշխատանքի փորձ:

Այս պահանջը կիրառելի է միայն հիմնական հայտատուի նկատմամբ. նրա կինը/ամուսինը, երեխաները կարող են չբավարարել այս պահանջին: Եթե կրթական կամ աշխատանքային փորձի այս պահանջին չեք բավարարում, ապա մի շարունակեք լրացնել մասնակցության հայտը, քանի որ նույնիսկ գրանցվելուց, խաղարկությունում շահելուց և ներգաղթային վիզայի միջնորդավճարները կատարելուց հետո դուք վիզա չեք ստանա, իսկ վճարված գումարները վերադարձման ենթակա չեն: Կեղծ փաստաթղթեր, օրինակ` միջնակարգ դպրոցի կեղծ ավարտական ատեստատ ներկայացնող անձանց մասին տեղեկությունները կփոխանցվեն Հայաստանի իրավապահներին: Աշխատանքի ու կրթության վերաբերյալ այս պահանջի հետ կապված լրացուցիչ մանրամասներ կարող եք գտնել www.dvlottery.state.gov կայքում:

Կինը և ամուսինը կարո՞ղ են առանձին հայտերով մասնակցել խաղարկությանը: 

Այո, ամուսինը և կինը կարող են մասնակցության առանձին հայտեր ներկայացնել, եթե մասնակցության պահանջներին բավարարում են: Եթե մեկը շահում է, ապա մյուսը համարվում է խնամքի տակ գտնվող անձ:

Խաղարկության հայտում ընտանիքի անդամներից ո՞ւմ է պետք  նշել:

Պետք է նշել ամուսնուն/կնոջը (միասին չապրելը կամ միասին ԱՄՆ ներգաղթելու պլաններ չունենալը կապ չունի): Ամուսնուն/կնոջը պետք է նշել նույնիսկ այն դեպքում եթե բաժանված եք, սակայն պաշտոնապես ամուսնալուծված չեք: Եթե ամուսնալուծված եք, ապա ամուսնուն/կնոջը նշելու անհրաժեշտություն չկա, բայց անգամ եթե նշեք, որևէ խնդիր չի առաջանա: Ամուսնալուծված լինելու կամ ամուսնու/կնոջ մահացած լինելու պարագայում հայտում նրանց նշելու կարիք չկա:

Հայտում պետք է նաև թվարկել ԲՈԼՈՐ ողջ երեխաներին, ովքեր հայտը լրացնելու պահի դրությամբ ամուսնացած չեն ու մինչև 21 տարեկան են. սա վերաբերում է կենսաբանական երեխաներին, խորթ երեխաներին (նույնիսկ եթե ամուսնալուծված եք երեխայի ծնողից), ձեր ամուսնու/կնոջ երեխաներին և օրինականորեն որդեգրված երեխաներին: Նշեք հատը ներկայացնելու պահին 21 տարին չլրացած ձեր բոլոր երեխաներին, նույնիսկ եթե նրանք այլևս ձեզ հետ չեն բնակվում կամ մտադիր չեն ձեզ հետ ներգաղթել ԱՄՆ: Արդեն ԱՄՆ քաղաքացի կամ ԱՄՆ մշտական բնակչի կարգավիճակ ունեցող (գրին քարտ ունեցող) երեխաներին կարող եք չնշել, սակայն նշելու պարագայում որևէ խնդիր չի առաջանա:

Ընտանիքի անդամներին հայտում նշելը չի նշանակում, որ շահելու դեպքում նրանք պետք է պարտադիր   դիմեն վիզայի համար և ձեզ հետ միասին ներգաղթեն ԱՄՆ: Սակայն եթե դուք ընտանիքի անդամին չեք նշում մասնակցության հայտում, բայց հետո նրան նշում եք վիզայի դիմումի ձևաթղթերում, ապա հարցազրույցի ժամանակ ձեր գործը որակազրկվում է և ոչ դուք, ոչ էլ ընտանիքի անդամներից որևէ մեկը վիզա չեք ստանում: Վիզայի միջնորդավճարները հետ վերադարձման ենթակա չեն: Սա վերաբերում է միայն ընտանիքի այն անդամներին, ովքեր խաղարկությանը մասնակցելու հայտը ներկայացնելիս եղել են, ոչ թե այն անդամներին, որոնցով ընտանիքը համալրվել է հայտը ներկայացնելուց հետո:

Ես արդեն այլ կատեգորիայի ներքո դիմել եմ ներգաղթային վիզայի համար: Կարո՞ղ  եմ խաղարկությանը մասնակցել:

Այո, ընթացքի մեջ գտնվող ներգաղթային վիզայի գործընթացի պարագայում դուք դեռևս կարող եք մասնակցել խաղարկությանը:

Կարո՞ղ եմ խաղարկության մասնակցության հայտը ներբեռնել համակարգիչ և ավելի ուշ լրացնել այն:

Ոչ, հայտը որևէ այլ տեղ ներբեռնել ու հետո լրացնել չեք կարող: Այն հասանելի է միայն էլեկտրոնային վեբ տարբերակով: Ինֆորմացիան լրացվում և հայտը ներկայացվում է առցանց:

Կարո՞ղ եմ առցանց հիշել կիսալրացված հայտը և հետո այն ամբողջությամբ լրացնել:

Ոչ, խաղարկության մասնակցության հայտը պետք է միանգամից ամբողջությամբ լրացնել: Հայտը բացելուց հետո ձեր տրամադրության տակ դուք ունեք 60 րոպե ժամանակ այն լրացնելու ու ներկայացնելու համար: Եթե 60 րոպեի ընթացքում չեք ներկայացնում հայտը, ապա նրանում զետեղված ինֆորմացիան ջնջվում է: Կիսատ կամ մասնակի լրացված հայտերը համակարգում չեն պահպանվում, որպեսզի հետագայում դրանց հետևանքով հայտի կրկնակի ներկայացում չարձանագրվի համակարգում: Խնդրում ենք մինչ հայտի լրացմանը ձեռնամուխ լինելը կարդալ հայտի լրացման հրահանգները և  նախապատրաստել անհրաժեշտ ինֆորմացիան:

Շահելու դեպքում ինչքա՞ն ժամանակ ունեմ վիզայի համար դիմում ներկայացնելու համար:

Եթե 2017թ. խաղարկությունում շահում եք, ապա ներգաղթային վիզայի դիմում կարող եք ներկայացնել 2017 հարկաբյուջետային տարվա ընթացքում, այսինքն` 2016թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 30-ը: Շահողներին խորհուրդ ենք տալիս շահելուց հետո հնարավորինս շուտ դիմել վիզայի համար:

Շահելու դեպքում, որտե՞ղ և ինչպե՞ս պետք է վճարեմ ներգաղթային վիզայի միջնորդավճարները:

Եթե շահել եք վիճակախաղում, ապա www.dvlottery.state.gov կայքում հայտի կարգավիճակը ստուգելիս կստանաք համապատասխան հրահանգներ վիզայի դիմումի վերաբերյալ: Դուք անձամբ կվճարեք այդ միջնորդավճարները ԱՄՆ դեսպանատանը վիզայի համար դիմելիս: Հյուպատոսական բաժնի գանձապահը ձեզ անմիջապես կտրամադրի ԱՄՆ կառավարության անդորրագիր: Ոչ մի պարագայում սովորական փոստով կամ դրամական փոխանցումների Western Union կամ այլ համակարգերի միջոցով որպես վիզայի միջնորդավճար գումարներ չուղարկեք որևէ մեկին, եթե ներգաղթային վիզայի դիմում եք ներկայացնում ԱՄՆ դեսպանատանը:

Շնորհակալություն խաղարկային վիզաների ծրագրի նկատմամբ ձեր հետաքրքրության համար: Հիշեք կայքի հասցեն՝ dvlottery.state.gov, մի մոռացեք կրթական/աշխատանքային փորձի մասով առկա պահանջները և մի թույլ տվեք, որ ձեզնից միջոցներ կորզեն:

 

Հաջողություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում