Ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսը կանցկացնի հաղթողների ամենամյա American Music Awards 2015 մրցանակաբաշխության արարողությունը: Տարվա լավագույն կատարողների և խմբերի պարգևատրումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին Լոս Անջելեսի Microsoft Theater-ում, հայտնում է kp.ua-ն:
Հիշեցնենք, որ American Music Awards-ն ԱՄՆ-ի գլխավոր երաժշտական պարգևատրումներից է: Այն անցկացվում է 1973 թվականից: