Amnesty International-ի երկու աշխատակիցների մերժել են Ադրբեջան մուտքը, հայտնում է RIA Novosti-ն:
Կազմակերպությունում այդ որոշումը անվանել են «լուրջ հարձակում» խոսքի ազատության վրա` կապված երկրում առաջիկա ընտրությունների հետ:
«Խոսքի ազատությունը Ադրբեջանում ենթարկվում է լուրջ հետևողական հարձակումների` հաջորդ ամսվա մեջ սպասվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին»,- ասվում է Amnesty International-ի դիմումում:
Գործակալության տվյալներով՝ երկրի միգրացիոն իշխանությունները սկզբից վերցրել են Amnesty International-ի աշխատակիցների անձնագրերը «չորեքշաբթի առավոտյան նրանց Բաքու թռչելուց հետո, իսկ մի քանի ժամ անց նրանց արտաքսել են»: Ճշտվել է, որ երկու աշխատակիցներն էլ ազգությամբ վրացի են: