Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

Բրազիլիայի նախկին նախագահը պարգևատրվել է ՀՀ Ազգային Ժողովի «Պատվո մեդալ»-ով

Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը հոկտեմբերի 7-ին Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Ֆերնանդո Հենրիկե Կարդոզոյին է հանձնել ՀՀ Ազգային Ժողովի «Պատվո մեդալը»՝ Բրազիլիայի Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ցուցաբերած մեծ աջակցության և հայամետ դիրքորոշման համար: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Ֆերնանդո Հենրիկե Կարդոզոն շնորհակալություն է հայտնել ՀՀ դեսպանին բարձր գնահատականի համար և 2016 թվականին Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել:

Երեկոյան տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարածաշրջանային հանձնախմբի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվել են կատարված աշխատանքների արդյունքները: ՀՀ դեսպանը մանրամասնորեն ներկայացրել է նախատեսված ծրագրերի կատարման և առաջադրված նպատակների իրագործման ընթացքը: Առանձնակի կարևորվել է Բրազիլիայի Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, Սան Պաուլո և Ռիո դե Ժանեյրո Նահանգներում, ինչպես նաև Ֆրանկոդա Ռոշա քաղաքում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օր հռչակելու վե րաբերյալ օրենքների ընդունումը:

Նիստի ընթացքում պարգևներ են հանձնվել «The negation of Armenian Genocide is the violation of the fundamental human rights» խորագիրը կրող մրցույթի հաղթողներին: Առաջին տեղը զբաղեցրած, Սան Պաուլոյի Մակենզի համալսարանի ուսանողուհի Ամանդա Բարսումյանը խրախուսվել է 2016-ին տարածաշրջանային հանձնախմբի հովանավորությամբ Հայաստան այցելելու հավաստագրով: Մեծ գնահատանքի և խրախուսանքի է արժանացել նաև համայնքի վաստակաշատ գործիչներից մեկը` Օշին Մոսդիչյանը, որին ՀՀ դեսպանը հանձնել է ՀՀ Սփյուռքի նախարարության «Ոսկե մեդալը»:

Նույն օրը տեղի է ունեցել ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությունը, որին մասնակցել են հայ համայնքային կազմակերպությունների և եկեղեցիների ղեկավարներն ու անդամները, դիվանագիտական կորպուսի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում