Արևմուտքի դիվանագիտական և քաղաքական ջանքերը Սիրիայում դեռևս խաղաղության չեն հանգեցրել: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, գրում է RIA Novosti-ն:
Տվյալ հայտարարությունը նա արել է չորեքշաբթի օրը` Եվրախորհրդարանում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդես գալով համատեղ հայտարարությամբ:
«Մենք բոլորս տեսանք, որ մեր դիվանագիտական ու քաղաքական ջանքերը, ինչպես նաև մեր տրանսատլանտյան դաշնակիցների ջանքերը Սիրիայում դեռևս խաղաղություն չեն բերել: Իրաքում և Սիրիայում շարունակվում է ահաբեկչական կազմակերպությունների ուժեղացումը, Լիբիայում իշխանության վակուումը փակ չէ»,- ասել է Մերկելը: