ԲՀԿ խմբակցությունում ամիսներ շարունակ խմորվող տարաձայնություններն այսօր ունեցան հանգուցայի դրսևորում: Խմբակցության ղեկավարը որոշում է կայացրել միջազգային պատվիրակությունների կազմից Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին հետ կանչելու վերաբերյալ:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փորձեց հավաստիացնել, որ այս հարցերի վերաբերյալ տևական ժամանակ՝ ամիսներ շարունակ խմբակցությունում մանրակրկիտ խորհրդակցություններ են տեղի ունեցել, և այդ որոշման մոտիվացիան եղել են ներքին կազմակերպվածության, ներքին աշխատանքներին ակտիվություն դրսևորելու և չդրսևորելու կոնկրետ օրինակները: Նա նաև նշեց, որ խմբակցությունում կատարվողը ոչ մի կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ: