Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Եթե Քոչարյանը սիրեր թատրոն և դիտեր «Մեա կուլպան», իր մեղքի բաժինը կզգար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը:

Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում վերահաստատել է իր նախկին տեսակետը, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը չկա և մի շարք շեշտադրումներ է արել այն մասին, որ այս սահմանադրությունը տանում է դեպի արատավոր համակարգի: Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը այն անձն է, որը պետք է խոսեր արատավոր համակարգ ստեղծելու  մասին:

-Ուզում եմ խոսքս սկսել քաղաքական դաշտում անեկդոտի վերածված մի արտահայտությամբ. «Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք»: Բայց, անկեղծ ասած, այնպիսի պրոցեսներ են ընթանում, որ ստիպված սկսում ես զարմանալ: Ի սկզբանե ասեմ, որ թող տպավորություն չլինի, թե ես այստեղ եմ հատուկ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու կամ փնովելու համար: Ես ասել եմ, և մեր կուսակցության դիրքորոշումն էլ է  այն, որ երկիրը որոշակի բարեփոխումների կարիք ունի, բայց ոչ սահմանադրության փոփոխության: Այդ փոփոխությունները ժամանակավրեպ են: Ես կողմնակից եմ կիսանախագահական տարբերակին: Բայց միևնույն ժամանակ անընդունելի են ծայրահեղ գնահատականները: Ո՛չ նախկին սահմանադրությամբ, ո՛չ նոր սահմանադրությամբ ո՛չ այս երկրի վերջն է լինելու, ո՛չ էլ երկիրը բարգավաճելու է, սովորական գործընթաց է, այս երկիրը, հողն ու ջուրը մնալու են, ես հավատում եմ այս երկրի ապագային:

Ինչ վերաբերում է Քոչարյանին, ապա շատ լավ կլիներ, որ որպես երկրի համար մտահոգ մարդիկ, (ի վերջո երկրի երկրորդ նախագահն է) իրենց որոշակի գնահատականները տային, օգնեին խորհրդատվությամբ՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար, բոլորն անխտիր դժգոհում են՝ իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ, և ամեն անգամ խնդիր լուծելու համար սխալ թիրախ են ընտրում: Այ եթե Ռոբերտ Քոչարյանը սիրեր թատրոն և գոնե մեկ անգամ դիտեր «Մեա կուլպան», ապա, որպես երկրորդ նախագահ, գոնե  կզգար իր մեղքի բաժինը: Այս բոլոր արատավոր բաների սկիզբը Ռոբերտ Քոչարյանի ժամանակ է դրվել կամ ցայտուն արտահայտություն ստացել: Սահմանադրության մասին խոսող այս մարդը նույնիսկ թքած ունեցավ սահմանադրության որոշման վրա, միջազգային հանրության կարծիքի վրա և 2004թ. ապրիլի 12-ին բոլորին ոտնատակ տվեց իր իշխանությունը պահելու համար: Երբեմն  նրա հասցեին այսպիսի գնահատական եմ լսում՝ ինքը ուժեղ իշխանության կողմ էր: Բայց պետության և իշխանության տարբերությունը չեն կարողանում հասկանալ: Ոժեղ իշխանություն սեփական ժողովրդի՞ նկատմամբ: Ժողովուրդն իր զավակներին տվել է, դրամական միջոցներ է հայթայթել, քեզ համար բանակ է ստեղծել, որ հետո դու այդ իշխանությունը այդ զորքով ու տանկերով պահես ու հորջորջես, որ ուժեղ իշխանության ուժեղ նախագա՞հն ես: Իշխանությունը պետք է լինի ժողովրդասեր, իմաստուն, ներողամիտ. պետությո՛ւնը պետք է ուժեղ լինի: Եվ այսքանից հետո ինքը Մարտի 1 արեց, 10 հրաշալի, անմեղ մարդկանցով Երևանի փողոցները ողողեց այդ անիծված իշխանությունը պահելու համար: Ավելի վատ էլ ի՞նչ կարող է լինել, որ ինքն ակնկալում է այս սահմանադրության փոփոխությամբ: Ես սահմանադրության փոփոխությունների ջատագովը չեմ, բայց մարդ պետք է բարոյական իրավունքը վաստակած լինի այդ մասին խոսելու համար: Նրա օրոք սկսեցին քաղաքական գործիչների գլուխներ ջարդել, մեքենաները վառել, ստեղծվեց և հետագայում ամբողջովին քաղաքական դաշտը ամայացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունով, ինքն այդ կուսակցության պապան էլ էր, մաման էլ էր: Զարմանալի կլիներ նման փոքր պետությունում, նման փողատեր մարդկանց, ինչպիսին Ծառուկյանն է, Ալեքսանյանն է կամ այլ ոք, քաղաքականության մեջ ներքաշելը: Չի կարելի, այս երկիրը կբերեն հերթական ցնցման: Ամբողջ ընտրական համակարգը զրոյացրեցին, փոշիացրին և այդ իշխանության գինը ընդամենը 5000 դրամ է: Ցավն այն է, որ ընտրական համակարգը չկա: Ռոբերտ Քոչարյանի ի՞նչն  է պակաս, էս երկրի ամենահարուստ մարդն է:

-Նա փորձում է վերադառնալ քաղաքականություն, և նրա խոսնակը նշել է, որ կարող է որպես ոչ թե նախագահ առաջադրվել, այլ 2017-ին գալ քաղաքականություն իր սեփական թիմով: Արդյո՞ք հասարակությունը սպասում է նրա վերադարձին, և արդյո՞ք կա նման անհրաժեշտություն:

-Մարդիկ կան, որ նախախնամությամբ դառնում են այդ երկրի, ժողովրդի նվիրյալ, կոպիտ կամ պարզունակ ասած, մատաղացու մարդիկ: Նրանց համար ընչաքաղցությունը, ունեցվածքը երրորդական-չորրորդական տեղում պետք է լինեն: Աշխարհը ինչ կարգի բռնապետ ասես տեսել է՝ ուժեղ, իշխանության ձգտող: Ստալինը իրենից հետո մի հատ շինել ու սապոկներ է թողել: Այս կամ այն հարցում միգուցե Ռոբերտ Քոչարյանը քաղաքական երևույթների գնահատման առումով կարող է և իր սկզբունքն ունի: Բա էդ առյուծի խփած առյուծները, էս ունեցվածքը, էս թալանը… Հոկտեմբերի 27-ից հետո սկսվեց ամբողջական թալանը, քրեաօլիգարխիկ համակարգի ձևավորումը՝ իր ամենաարատավոր դրսևորումներով: Եթե նա Ստալինի նման մենակ սապոկներ ու շինել ունենար, ես կպապանձվեի և նրա հասցեին երբևիցե քննադատություն չէի անի: Ի՞նչ է անում ինքն այսօր Հայաստանում, Ղարաբաղում պետք է լինի նա: Լինելիության խնդիր է ամբողջ հայ ժողովրդի համար, հինգից վեց հազար զոհ ենգ տվել այդ երկրի համար, ինքը Ղարաբաղում պիտի լինի, նրա տունն էնտեղ պիտի լինի, որ մարդիկ համոզվեն, որ Քոչարյանը Ղարաբաղը չի տալու, չեն զիջելու:

Մեծ իշխանություն վայելող մարդիկ պետք է հասկանան, որ ամեն ինչը բումերանգի նման է. ով կպատկերացներ, թե վաղը-մյուս օրը երիտհանրապետականները ինչ են անելու Քոչարյանի հետ այդ հարցազրույցի համար: Ինքը չի՞ քաղաքական գործիչներին ոչնչացնելու այդ համակարգը ստեղծել: Գոնե սուս մնար:

-Ձեր դիտարկմամբ՝ Քոչարյան – ՀՀԿ դիմակայություն իրականում կա՞, թե՞ ոչ:

Ո՛չ Աբրահամյանը, ո՛չ էլ ինձ նման 10 խելոք մարդ, նույնիսկ Շարմազանովը չեն կարող դա իմանալ: Երբեմն իշխանությունների կողմից գծված ամենախելացի տարբերակն անգամ կարող է դառնալ անկառավարելի պրոցես: Եթե նախկինում պայմանավորվածություններ էլ եղած լինեն, հիմա ինձ թվում է՝ դրանք վերահսկողությունից դուրս են եկել: Սահմանադրական փոփոխությունների համար չէ այս կռիվը, այլ իշխանության համար է:

-Սերժ Սարգսյանը նույնիսկ ԱՄՆ կատարած այցի ժամանակ ասել է, որ ինքը գիտի, թե իրենից հետո ով է լինելու նախագահ:

-Այսօր հանրապետության գլխավոր դիրիժորի դերում Սերժ Սարգսյանն է, երևի ինքը գիտի: Ես, անկեղծ ասած, չգիտեմ: Այս ամեն ինչի մեջ Քոչարյանն իր մեղքի բաժինն ունի, նրան դա դեռ քիչ է: Ոնց որ ժամանակին շատ լուրջ քաղաքական գործիչներ հալածվեցին հանրապետականների կողմից, ինքը պետք է իր վրա զգա, քանի որ ինքն է այս համակարգի ստեղծողը: Եվ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ծայրահեղ գնահատականները զզվելի են: Այսօր ավելի կարևոր է սահմանի վրա կանգնած զինվորի խնդիրը: Աստված այս երկրին խաղաղություն տա:

-Քաղաքական ուժերի օրակարգում կարծես թե առաջին տեղում սահմանադրական փոփոխություններն են միայն:

-Դա մի քիչ բարդ թեմա է՝ ազգային անվտանգության, երկրի պահպանության հետ կապված խնդիրներ են, նախ պետք է իրավիճակին տիրապետես, և երկրորդ՝ մի քիչ այս երկիրը շատ պիտի սիրես: Այս աշխարհաքաղաքական լարված իրավիճակում ամեն օր այս երկիրը պետք է պատրաստվի պատերազմի: Եթե խաղաղություն ես ուզում, պետք է պատերազմի պատրաստվես: Օրվա հերոսը սահմանի վրա կանգնած հայ զինվորն է, ոչ թե քաղաքական գործիչը…  Եվ այս վերջերս Երևանի տոնի կապակցությամբ լուրջ քննարկումներ եղան: Տոնը պետք է միանշանակ կատարվի: Բայց ցավ եմ ապրում որոշ անպարկեշտ, գռեհիկ կարծիքների համար: Ինչպե՞ս կարելի է Անահիտ Բախշյանի նման կնոջն ասել. «Ունեցվածքովդ գնա՛ սահման»: Անահիտ Բախշյանը այս երկրին ու այդ կուսակցությանը ամեն ինչ է տվել, տվել է իր սիրելի տղամարդուն՝ Յուրի Բախշյանին: Մի քիչ մեծերի նկատմամբ վերաբերմունք ունեցեք:

Կարելի էր մեր լավ մասնագետների հետ այս տոնը սահմանների հետ կապել, նրանց տոնն էլ լիներ, մեր տոնն էլ, որպեսզի նրանք մասնակից լինեն այս երկրի լիարժեք կյանքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում